Այս անսովոր, բայց փորձված հնարքը կօգնի թարմություն հաղորդել ծաղիկներին:
Այս հնարքն ունի մի շարք առավելություններ: Բացի արդյունավետ լինելուց, այն նաև անվճար է: Ոչ մի ավելորդ ծախսեր չեք անելու՝ պարարտանյութը պատրաստելու համար: Այսպիսով, մեզ պետք է. 1 լիտրանոց տարա, սոխի կեղև, եռման ջուր:
Ինչպես պատրաստել.
Սոխի կեղևը լցնել տարայի մեջ, եռման ջուր ավելացնել ու թողնել, որ այն թրմվի:
Երբ լուծույթը դառնա շագանակագույն, նշանակում է, որ սոխի կեղևը ջրին է փոխանցել իր օգտակար հատկությունները: Պատրաստի հեղուկը պահել չի կարելի, քանի որ այն ունի շատ կարճ պահպանման ժամկետ: Այսինքն, երկար ժամանակ մնալու դեպքում, թուրմը կթթվի և տհաճ հոտ կունենա:
Բնականաբար, այդ դեպքում կզրոյանա նաև դրա օգտակարությունը: Լուծույթը խառնեք ջրի հետ՝ 1:2 հարաբերակցությամբ և ջրեք ծաղիկները: Լուծույթը պիտի լինի թեթևակի գոլ: Օգտագործեք նման պարարտանյութ ամսական 1-2 անգամ: Կարևոր է իմանալ, որ սոխի կեղևը հարուստ է տարատեսակ վիտամիններով և միկրոտարրերով, որոնք բարենպաստ են ազդում բույսերի աճի վրա:
Դիտեք նաև՝