Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը

Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Dalma Garden Mall-ի ֆեյսբուքյան էջը։

«Dalma Garden Mall-ը խորը ցավով hայտնում է մեր ընկեր, գործընկեր, համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանի վաղաժամ մահվան լուրը։


Էդգարը ոչ միայն Dalma Garden Mall-ի հիմնադիր տնօրենն էր և հիմնական շարժիչ ուժը, այլ նաև հիանալի ընկեր էր և հայր: Դալմա մոլով նա հիմնովին փոխեց առևտրի մշակույթը Հայաստանում և իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,-մասնավորապես նշված է գրառման մեջ:

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: