Երևանի Արին Բերդի փողոցի տան փլատակներում 18-ամյա երիտասարդի դի են գտել. լուսանկարներ և տեսանյութ

Մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։

Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները փլատակներում հայտնաբերել են Ա. Հ.-ի (ծնված 2004 թ.) դին:

 

Տեսանյութ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: