«Վերջ, ժամանակն է վերականգնել Ուկրաինայի ամբողջականությունը» Զելենսկի

Զելենսկին հայտարարել է, որ եկել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը:
Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները, ասել է, որ եկել է հանդիպման և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը։
«Ժամանակն է հանդիպել: Ժամանակն է խոսել: Ժամանակն է վերականգնել տարածքային ամբողջականությունն ու արդարությունը Ուկրաինայի համար»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում:


Նշենք , որ ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան Բելառուսում բանակցությունների երեք փուլ են անցկացրել, ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Այժմ այս ձևաչափով բանակցություններ են ընթանում ամեն օր՝ տեսահղումով։

Մեդինսկին նախօրեին ասել էր, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և նրա՝ ՆԱՏՕ չմտնելը թեմաներ են, որոնց շուրջ Մոսկվան և Կիևը հնարավորինս մոտեցրել են իրենց բանակցային դիրքորոշումները։ Նրա խոսքով, Մոսկվան և Կիևը «կես ճանապարհին» են Ուկրաինայի ապшռшզմшկшնացման հարցում ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում։
Մեկնաբանելով բանակցություններում ապանшց-իuտկшնшցման թեման՝ Մեդինսկին հայտարարել է, որ Կիևի ներկայացուցիչները կարծում են, որ իրենք չունեն նшց-իuտшկшն ​​կազմավորումներ, և դա ժամանակակից Ուկրաինայի թեմա չէ։ Նա նաև նշել է, որ Դոնբասի բնակիչներն իրենք պետք է որոշեն այն տարածքների կառավարման հարցը, որտեղ ապրում են։

Понравилась статья? Поделиться с друзьями: