Ռուսաստանի հաջորդ թիրախը․ Կադիրովը ճանապարհ է բացում դեպի Թուրքիա

Վրաստանը Չեչնիայի հետ կապող մայրուղու կառուցման հարցը վրացական կողմի օրակարգում երբեք չի եղել։ Այս մասին ասվում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ։ «Մենք ցանկանում ենք արձագանքել մամուլի հրապարակումներին, որ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է վրաց-չեչենական ճանապարհի կառուցման հարցը, և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի Չեչնիայի հետ կապող ճանապարհի կառուցման հարցը»։


Հարցը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Գրոզնիում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոսել են ճանապարհի «ռազմավարական նշանակության» և արտաքին շուկաներ մուտք գործելու կարևորության մասին։

«Իրականացման նպատակահարմարություն, անշուշտ, կա։ Ճանապարհի շինարարությունը սկսել էր դեռ 90-ականներին, սակայն դադարեցվել էր ռազմական գործողությունների բռնկման պատճառով։ Չեչնիայից Վրաստան ճանապարհը ռազմավարական մեծ նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության համար։ Այն ապահովում է անկախ մուտք դեպի օտար երկրներ՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան»,- ասվել է ԱԽ նիստում։ Ինչպես հայտարարել է նիստի մասնակիցներից մեկը, «հաշվի առնելով մեր պետության շուրջ ստեղծված բարդ իրավիճակը՝ այս հարցը դառնում է ավելի արդիական»։

Ըստ Կադիրովի, Գրոզնիում «միշտ պատրաստ են, հենց որ ղեկավարությունն ասի», մի քանի կիլոմետր ճանապարհ անցկացնել դեպի Վրաստան։

«Համոզված եմ, որ կգա ժամանակը, երբ մենք կազատենք Չեչնիայից Վրաստան տանող ճանապարհի խցանումները, այն կվերածենք Ռուսաստանի և Վրաստանի միջև բարեկամության ժամանակակից ճանապարհի և ի վերջո Արգունի կիրճի երկայնքով երկաթգիծ կանցկացնենք, որը կմիացնի Մոսկվան, Թբիլիսին եւ Թուրքիան», ասել է Կադիրովը։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: