Հավի բդիկների պատրաստման հիանալի բաղադրատոմս, հեշտ է պատրաստվում, մատչելի է և շատ համեղ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
1 կգ հավի բդիկ
250գ թթվասեր
1թ․գ․ կոճապղպեղ
1/2 հատ կծու պղպեղ
2 պճեղ սխտոր
1թ․գ․ քրքում
1-2 ճ․գ․ կարմիր պղպեղ
1ճ․գ․ կիտրոնի հյութ
1թ․գ․ կրախմալ
աղ
Պատրաստման եղանակ․
Ցանկալի է մարինացնել միսը պատրաստելու նախորդ օրը։
Հանել հավի բդիկների կաշին և 2-3 կտրվածք անել։
Պատրաստել սոուս -մարինադը․ թթվասերի մեջ լցնել բոլոր համեմունքները, մանրացրած սխտորը, կրախմալը և կիտրոնի հյութը։ Լավ խառնել։
Յուրաքանչյուր բդիկին քսել մարինադ և թողնել առնվազն 5 ժամ կամ ցանկալի է ամբողջ գիշեր։
Բդիկները դնել տապակի մեջ, կարող եք նաև կարտոֆիլը ավելացնել՝ որպես խավարտ։ Եփել տաքացրած ջեռցում՝ 45-50 րոպե, 200 ջերմաստիճանի ներքո։
Հրաշք մարինադով հավի բդիկները պատրաստ են։ Կարտոֆիլի փոխարեն կարող է լինել ցանկացած խավարտ։
Բարի ախորժակ։
Դիտեք նաև՝