Ինչն է «գողանում» հոսանքը․․․ 5 հնարք, որոնց շնորհիվ կարող եք նվազեցնել էլէներգիայի համար վճարը

Այսօր կխոսենք էլէներգիան խնայելու մասին։ Էներգախնայող լամպերն ու գիշեր/ցերեկ տարիֆները չենք նշում, դրանց դեպքում ամեն ինչ հասկանալի է։
Կիսվում ենք այլ հնարքներով, որոնք կօգնեն խնայել հոսանքը։

Լվացքի մեքենան

Լվացքի մեքենայի ծավալը պիտի համապատասխանի ընտանիքի անդամների քանակին․ երկու հոգու համար 8 կգ լվացքի մեքենան շատ է մեծ։
Նաև չարժե իրերը լվանալ կիսադատարկ մեքենայով։

Ու հիշեք, որքան շատ նստվածք լինի, այդքան ավելի շատ էներգիա կօգտագործի մեքենան։ Պրոֆիլակտիկայի համար երբեմն ավելացրեք կիտրոնաթթու։

Խնայեք արդուկելիս

Շատ տնային տնտեսուհիներ արդուկում են հագուստն այն ժամանակ, երբ դրանք լիարժեք չորացել են, ու նրանց մտքով անգամ չի էլ անցնում, որ այդպես ավելի շատ ժամանակ ու աշխատանք է պահանջվում։Բայց չէ որ հենց այնպես չեն հնարել արդուկի գոլորշին։
Կիսաչոր, թեթևակի խոնավ իրերը ավելի հեշտ են արդուկվում։
Այդպես կարող եք խնայել ժամանակն ու հոսանքը։

Խնայեք փոշեկուլով մաքրելիս

Դատարկեք փոշեկուլի պարկն ամեն անգամ օգտագործելուց հետո, որպեսզի շարժիչը շատ ծանրաբեռնված չլինի ու չափից ավել հոսանք չօգտագործի։

Սառնարանը

Սարքը մի դրեք պատին շատ մոտ․ կարևոր է թողնել փոքր հատված, որ սառնարանի հետևի հատվածը չհպվի պատին։ Դա կօգնի խնայել էլէներգիան։

Մի մոռացեք թեյնիկի մասին
Եթե ձեր ընտանիքը մեծ է, լավ կլինի գնել տերմոպոտ, որը կպահպանի ջրի՝ ձեր կողմից նշված ջերմաստիճանը։ Ու օրական 5-6 անգամ ջուր եռացնելու կարիք չի լինի։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: