ՀՀ-ում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն Գագիկ Սուրենյան

ՀՀ-ում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, էս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա ու ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը

նման հարցեր շատ է ստանում, բայց չի շտապում ժամկետներ նշել:

«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նա տեղեկացրեց, որ Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը: «Մարտի տասնհինգին հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է: Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում, անգամ


հովտային գոտիներում, կտեղա ձյուն, լեռնային գոտիներում սպասվում է նաև բուք։

Մարտի տասնվեցին ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք, տեղումները հյուսիսային ու կենտրոնական շրջաններում կդադարեն, իսկ Վայոց ձորում, Սյունիքում ու Արցախում կշարունակի տեղալ ձյուն։

Մարտի տասնյոթին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քանզի գտնվելու ենք անտիցիկլոնի ազդեցության գոտում։

Մարտի տասնութին կեսօրից հետո ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները վերսկսվելու են։

Ինչ վերաբերվում է օդի ջերմաստիճանին, ապա պետք էասեմ, որ եղանակի տաքացում առաջիկա հինգ օրերին ակնկալել պետք չէ, ջերմաստիճանը դեռ նվազելու է, մարտի տասնվեցից տասնյոթին գիշերները կցրտեն ևս չորսից վեց աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ Նա նկատեց, որ 2021թ մարտը ևս աչքի էր ընկել առատ տեղումներով և ջերմաստիճանի վայրիվերումներով, բայց այս տարի ջերմաստիճանի անկման ընթացքը ու ձյան առատ տեղումները բավականին տևական են։

Понравилась статья? Поделиться с друзьями: