Քիչ ու պարզ բաղադրիչներից ստացվում է մի մեծ սկուտեղ թխվածքաբլիթ, որից հրաժարվելն ուղղակի անհնար է+տեսանյութ

Լավագույն տնական թխվածքներից մեկն է… Քիչ ու պարզ բաղադրիչներից ստացվում է մի մեծ սկուտեղով թխվածքաբլիթ, որից հրաժարվելն ուղղակի անհնար է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կարագ՝ 180գ
ալյուր՝ 500գ
ձու՝ 2հատ
ջուր՝ 100մլ
շաքարավազ՝ 150գ
փխրեցուցիչ՝ 1թ.գ.
վանիլի շաքար՝ 1 տուփ
Պատրաստման եղանակ.

Խառնել ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազն ու վանիլի շաքարը:
Առանձին խառնել փափկած կարագն ու ձուն: Այնուհետև կարագով զանգվածը լցնե ալյուրի մեջ, ավելացնել ջուրն ու խառնել:
Հունցել, որ էլաստիկ խմոր ստացվի, բաժանել 3-4 մասի, յուրաքանչյուրը գրտնակել՝ ստանալով 5 մմ հաստությամբ շերտեր: Ֆորմայով կտրատել և դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
Թխել 20 -30 րոպե՝ 180 С ներքո, նախապես տաքացրած ջեռոցում:

Դիտեք նաև այլ տարբերակ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: