Շերտավոր խմորն այս բաղադրատոմսով պետք չէ անընդհատ բացել ու փակել. իսկ թխվածքները ստացվում են փքուն և շատ համեղ

Շերտավոր խմորի այս բաղադրատոմսով պետք չէ անընդհատ բացել ու փակել խմորը: Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը եւ պահեք սառնարանում:

Անհրաժեշտ է.

Մարգարին 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կամ սերուցքային կարագ
1 ձվի դեղնուց
100մլ թթվասեր կամ կեֆիր
Աղ ըստ ճաշակի
500 գրամ ալյուր


Պատրաստման եղանակը

Ալյուրի բուրգի մեջ քերեք մարգարինը: Որպեսզի այն չկպչի քերիչին, անընդհատ թաթախեք ալյուրի մեջ: Ձեռքերով տրորեք կարագն ու ալյուրը, ավելացրեք դեղնուցը, թթասերն ու աղը: Հունցեք, եթե խմորը դեռ կպչուն է մի քիչ ալյուր ավելացրեք:


Փաթաթեք սննդային թաղանթվ ու դրեք սառնարանը: Խմորը պատրաստ է: Դրանից կստտացվի հրաշալի խաչապուրի կամ այլ քաղցր թխվածք:

դիտեք նաև այլ տարբերեկ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: