Վերջին շրջանում ալյուրի և շաքարավազի թանկացում է նկատվում

Վերջին շրջանում ալյուրի և շաքարավազի թանկացում է նկատվում.

Պարզելու համար, ալյուրի և շաքարավազի գները բարձրացել են, թե ոչ, եւ արդյոք խանութներում առկա են, այցելեցինք Նինոծմինդա քաղաքի խանութներ։

Ինչպես տեղեկացանք, շաքարավազի մեկ պարկը իսկապես թանկացել է, իսկ Նինոծմինդա քաղաքի խանութներում ներկայումս շաքարավազի դեֆիցիտ է նկատվում։ Որոշ խանութներում շաքարավազ կա, բայց վաճառում են կիլոգրամով։ 1 կգ շաքարավազն արժե 3 լարի։ Ինչպես տեղեկացանք, Ախալքալաքում մեկ պարկ շաքարավազն արժե 158 -160 լարի, իսկ 1 կգ շաքարավազը վաճառվում է 3,20 լարիով։

Խանութներում ալյուրի պակաս նույնպես զգացվում է: Վաճառողները նշում են, որ որտեղից ալյուր են բերում, դեռ դուրս չեն տալիս։ Իսկ խանութներում առաջին կարգի ալյուրի 50 կգ կշռող պարկն արժե 78 – 80 լարի։

Բացի ալյուրի և շաքարավազի թանկացումներից, թանկացել են նաև պարենային ապրանքները՝ հնդկաձավարը, ձեթը եւ մակարոնեղենը:

Նշենք, որ շաքարավազի ու ալյուրի դեֆիցիտ է նկատվում ինչպես Նինոծմինդա քաղաքում, այնպես էլ ողջ Վրաստանում։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: