ՀՀ քաղաքացի Գառնիկ Ավագյանն օրերս Կենտրոն վարչական շրջանի կադաստրի բաժնում գործ է ունեցել, ապա այնտեղ մոռացել է իր դրամապանակը…

ՀՀ քաղաքացի Գառնիկ Ավագյանն օրերս Կենտրոն վարչական շրջանի կադաստրի բաժնում գործ է ունեցել, ապա այնտեղ մոռացել է իր դրամապանակը, որտեղ եղել են անձնագիր, փաստաթղթեր, տասը հազար ռուսական ռուբլի: Կադաստրի աշխատակիցներն այնքան բարեխիղճ են գտնվել, որ դրամապանակը գտնելուն պես կապ են հաստատել նրա հետ եւ վերադարձրել այն:


Տարեց մարդը եկել էր խմբագրություն եւ խնդրում էր՝ հնարավորություն տալ, որ իր երախտագիտությունը թերթով հայտնի Կենտրոնի կադաստրի բաժնի աշխատակիցներին` մարդկային վերաբերմունքի եւ բարեհամբույր մոտեցման համար:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: