Մարդու մասին շատ բան կարող է պատմել նրա արյան կարգը

Մարդու մասին շատ բան կարող է պատմել նրա արյան կարգը։ Ահա առանձնահատկություններ, որոնք ի հայտ են գալիս տարբեր արյան կարգ ունեցող մարդկանց մոտ։

I (О) արյան խումբ

Առաջին արյան խումբ ունեցող մարդիկ սովորաբար ինքնավստահ են, լավատես, ուժեղ ու անկախ, օժտված են լավ ինտուիցիայով, սակայն չափից շատ են կենտրանացած իրենք իրենց վրա։ Նրանք կարող են լինել զուսպ, անկախատեսելի, աշխատասեր։

Այսպիսի մարդկանց սովորաբար դժվար է հունից հանելը, սակայն եթե նրանք բարկացել են, հանգստացնելը շատ դժվար կլինի։

II (А) արյան խումբ

Երկրորդ արյան խումբ ունեցող մարդիկ առանձնանում են վառ անհատականությամբ։ Նրանք լուրջ են, անկեղծ, կրեատիվ, զգայուն, համբերատար, դատող և պատասխանատու։ Սակայն նրանք հաճախ լինում են համառ և մանրուքների պատճառով ընկնում են ապրումների մեջ։

Այս մարդիկ հաճախ են լինում լարված և էմոցիոնալ։ Պատճառն այն է, որ նրանք ի ծնե ունենում են կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի բարձր մակարդակը։

III (В) արյան խումբ

Եթե ունեք արյան երրորդ խումբ, հավանաբար, կրքոտ եք, ակտիվ, ուժեղ և կրեատիվ մարդ եք։ Նախընտրում եք հասնել ամեն ինչի գործողություններով, այլ ոչ թե անվերջ երազել։ Սակայն կարող եք լինել անպատասխանատու, դժվարությամբ եք ներում մարդկանց սխալները և սովոր եք ինքնուրույն ղեկավարել ձեր կյանքը։

Այս մարդիկ բավականին ճկուն մտածելակերպ ունեք, արագ եք ադապտացվում նորին։ Կյանքում և էմոցիաներում հավասարակշռությունը՝ նրանց հարմարավետ կյանքի գրավականն է։

IV (АВ) արյան խումբ

Չորրորդ արյան խումբ ունեցող մարդիկ բոլորից շատ են հակված ինքնավերահսկման և սառնարյունության, նրանք սովոր են ռացիոնալ մտածելուն, հեշտությամբ են սովորում նոր պայմաններին։ Ժամանակ առ ժամանակ կարող են լինել չափից ավել ինքնաքննադատող և դժվարությամբ որոշում կայացնող։

Ըստ վերջին հետազտություններին, այս մարդիկ հաճախ են ունենում հիշողության և ուշադրության հետ կապված խնդիրներ։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: