Շատերն են երազում նիհարել՝չցանկանալով հրաժարվել իրենց սիրելի ուտելիքներից, Նիհարում ենք կաթի օգնությամբ

Բոլորս էլ երազում ենք նիհարել՝ չցանկանալով հրաժարվել մեր սիրելի ուտելիքներից, սակայն դիետաներ սկսում ենք փնտրել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Սկսենք, թերևս, առավել տարածվածից՝ կաթնային դիետայից:


Կաթը պարունակում է կալցիում, որը շատ կարևոր է ոսկորների աճի և զարգացման համար: Հիշենք, որ Կլեոպատրան ընդունում էր կաթով լոգանք՝ փափուկ և լավ մաշկ ունենալու համար: Կաթով լողանալ հարկավոր չէ, բայց դրա հաճախակի օգտագործումը լավ կանդրադառնա ձեր մաշկի վրա: Նիհարելու համար այս սննդակարգի բարդությունը նրանում է, որ սկզբից դժվար է դրան հարմարվելը, իսկ հետո դժվար է հրաժարվելը: Ձեզ ենք ներկայացնում ամենաարդյունավետ դիետան, որի շնորհիվ մեկ շաբաթում կարելի է ազատվել 4 կիլոգրամից։
Առաջին օր՝ 5 կարտոֆիլ և 1.5 լիտր կաթ
Երկրորդ օր՝ 100գրամ հավի կրծքամիս և 1.5 լիտր կաթ
Երրորդ օր՝ մսի արգանակ և 1.5 լիտր կաթ
Չորրորդ օր՝ ձկան արգանակ և 1.5 լիտր կաթ
Հինգերորդ օր՝ 1կգ միրգ և 2լիտր կաթ
Վեցերորդ և Յոթերորդ օր՝ միայն 2լիտր կաթ

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: