Ավերիչ քամին տապալել է երկու խաչերը որոնք կառուցվել և տեղադրվել էին Արցախյան վերջին պատերազմի նահատակների հիշատակին

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Երանոս և Վարդաձոր գյուղերում մարտի 4-ի առավոտյան գրանցված ավերիչ ուժի քամին հիմնովին տապալել է Արցախյան վերջին պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին կառուցված խաչերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու ատենապետ Սարո Ղազարյանը՝ դրանք կառուցվել և տեղադրվել էին Երանոսի և Վարդաձորի բարերարների միջոցներով, 2021 թվականի ընթացքում։

«Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված մեր հերոսներին նվիրված մետաղակուռ խաչերի բարձրությունը Երանոսում 44, Վարդաձորում` 33 մետր էր։
Դրանք տեղադրվել էին բնակավայրերին իշխող բարձունքներում և լուսային էֆեկտի շնորհիվ երևում էին նույնիսկ գիշերային ժամերին։ Ցավոք, դրանք արդեն ավերիչ ուժի քամու հետևանքով տապալված են հիմնովին, ու դժվար է ասել, թե ինչպես պետք է վերականգնվեն։
Բարեբախտաբար, այդ խաչերի տապալման հետևանքով դժբախտ դեպքեր տեղի չեն ունեցել»,- ներկայացրեց Սարո Ղազարյանը։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: