Վահագն Գառնիկի Խաչատուրյան՝ ՀՀ 5-րդ նախագահի Կենսագրությունը և Աշխատանքային գործունեությունը

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (նախկին ազգանունը՝ Խաչատրյան,  ծնվել է՝ ապրիլի 22, 1959, Սիսիան), ազգությամբ հայ կուսակցական, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (04.08.2021), տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության նախկին անդամ (մինչև 2017թ), ՀՀ 5-րդ նախագահ (2022 թվականից)։

Կենսագրություն

Ծնվել է 1959 թ. Սիսիան քաղաքում։ 1976 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թթ.՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

Աշխատանքային գործունեություն

1982-1992 թթ.- գիտա-մանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. — Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր,

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 — Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ։

1995-1999 թթ. — ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. — ՀՀ Նախագահի խորհրդական։

2000 թ. — «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ,

2006 թ. — «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ,

2008-2013 թթ. — Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ

2019-ից 2021 թվականներին եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի անդամ[9]։

2021 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: