Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել հայտնի է զոհի անուն ազգանունը

Ուկրաինայում ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել։
Տեղեկությունը հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հավելելով, որ լուրն առայժմ պաշտոնապես հաստատված չէ ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմից։
«Տեղեկությունը մեզ փոխանցել է Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը»,– ասաց մեր զրուցակիցը։


Գրասենյակի տեղեկություններով՝ զոհվածը Վահիկ Սողոմոնյանն է, նա Ուկրաինայի քաղաքացի է։
Զոհվել է Խերսոն քաղաքում, որտեղ ներկայում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։
Զոհի մասի այլ տվյալներ չեն հրապարակվում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։

դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: