Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Նախ անհրաժեշտ է լիակատար հրադադար՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար», – տեսաուղերձում ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ եթե գործընկերները չեն ցանկանում, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, ապա մեզ անվտանգության երաշխիքներ են հարկավոր:
«Եթե Ուկրաինան ընկնի, ապա ռուսական զորքերը կհայտնվեն ՆԱՏՕ-ի սահմաններում»,- նշել է նա:
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ում դեռ պատրաստ չեն Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի մտցնել։
«Բայդենն ինձ ասաց, որ դեռ չի եկել ոչ թռիչքային գոտի մտցնելու ժամանակը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ առաջին փուլը կայացել էր նախօրեին։ Հանդիպմանը որոշվել են մի շարք գերակա հարցեր, որոնք կարող են օգնել դադարեցնել մարտական գործողությունները: Պատվիրակությունները վերադարձել են մայրաքաղաք՝ խորհրդակցությունների համար։
Դիտեք նաև՝