Հրդեհներ և ավերակներ. Ուկրաինայի ԶՈւ–ն հրետակոծում է Դոնեցկի բնակելի թաղամասերը

Խաղաղ բնակիչները հայտնել են, որ հրաշքով են ողջ մնացել։
Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հրետակոծել Դոնեցկի բնակելի թաղամասերը. այս անգամ թիրախում է հայտնվել քաղաքի Կիևի շրջանը։

«Донбасс решает» Telegram ալիքի հետ զրույցում տեղի բնակիչը պատմել է, թե ինչպես է ուկրաինական արկը ավիրել իր տունն ու մեքենան։ Ահմեդովն ու նրա կինը հրաշքով են փրկվել։ Հրաշքով ողջ է մնացել նաև Ահմեդովի հարևանը, որի տունն ամբողջությամբ այրվել է, սակայն փոքր թոռնիկներ ունեցող կնոջը հաջողվել է դուրս գալ և դուրս բերել բոլորին այնտեղից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։


Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: