Թմրանյութը նետել էին սահմանից այս կողմ. Մեղրիի ոստիկանների բացահայտումը. տեսանյութ

Մեղրիի քրեական հետախույզները հանցագործության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալ: Մեղրի-Ալվանք ճանապարհին նրանք կանգնեցրել են «Պաջերո» մակնիշի մի մեքենա: Հիմնավոր կասկած կար, որ Ագարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա վարորդը թմրանյութ ունի: Զննությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 3720 տուփ իրանական ծխախոտով, նաև մեկ թափանցիկ տոպրակ՝ մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգվածով:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկված վարորդը խոստովանել է, որ ծխախոտն ու թմրանյութն իրենն են, այն իրանական կողմից սահմանի այս կողմն էր նետել իր ծանոթը:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

տեսանյութ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: