ԴԱՐՁՅԱԼ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ…

Տղամարդը հայտնել է, որ գողություն է կատարել փետրվարի 8-ին, իսկ փետրվարի 26-ին փորձել է, սակայն չի կարողացել գործն ավարտին հասցնել։


«Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել 57-ամյա մի տղամարդու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նրան փետրվարի 26-ին բերման են ենթարկել ոստիկանության պարեկային ծառայողները։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ծալովի դանակ:

Տղամարդը հայտնել է, որ պանթեոնից փորձել է գողանալ գազի գլանանոթ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նա նաև հայտնել է, որ փետրվարի 8-ին պանթեոնից գողացել է մետաղյա ծաղկաման:
57-ամյա տղամարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է ՊՆ ՌՈ:

Понравилась статья? Поделиться с друзьями: