Անդառնալի կորցրինք մեր 137 հերոսներին, որոնցից 10 սպա են… կա 316 վիրավոր, տեղեկություններ կան Կիև դիվերսիոն խմբերի մուտքի մասին․ Զելենսկին խոսել է պատերազմի առաջին օրվա Ուկրաինայի կորուստների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը դիմել է ուկրաինացիներին. գրում է korrespondent.net-ը:

Նախ խոսել է պատերազմի առաջին օրվա Ուկրաինայի կորուստների մասին:

«Մենք կռվել ենք ամբողջ Ուկրաինայի տարածքում: Մենք հետ կվերցնենք գրավվածը: Սակայն, ցավոք, անդառնալի կորցրինք մեր 137 հերոսներին, մեր քաղաքացիներին, որոնցից 10 սպա են… կա 316 վիրավոր: Հակառակորդը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական: Նրանք սպանում են մարդկանց, իսկ խաղաղ քաղաքները վերածում են ռազմական թիրախների: Սա ստոր է և երբեք չի ներվի»,- ասել է նա:

Զելենսկին խոսելով Զմեինի կղզու զոհված սահմանապահների մասին, որոնք հրաժարվել են հանձնվել ու պայքարել են մինչև վերջ, խոստացել յուրաքանչյուրին հետմահու շնորհել Ուկրաինայի հերոսի կոչում։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքը չեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը։ «Ես գիտեմ, որ շատ ֆեյք լուրեր են շրջանառվում, այդ թվում, որ ես լքել եմ Ուկրաինան։ Ես Կիևում եմ։ Օրվա ընթացքում ես տասնյակ միջազգային բանակցություններ եմ վարել։ Ես մնում եմ մայրաքաղաքում, իմ ընտանիքը մնում է Ուկրաինայում։ Իմ երեխաներն էլ Ուկրաինայում են, ըստ առկա տեղեկությունների, Պուտինի թիվ 1 թիրախը ես եմ, թիվ 2-ը՝ իմ ընտանիքը։ Նրանք ուզում են մեզ քաղաքականապես ոչնչացնել՝ ոչնչացնելով պետության ղեկավարին»,- ասել է նա։

Զելենսկին նաև զգուշացրել է Կիևում դիվերսիոն խմբերի մասին։ «Տեղեկություններ կան Կիև դիվերսիոն խմբերի մուտքի մասին, ուստի կիևցիներին խնդրում եմ զգույշ լինել, պահպանել պարետային ժամի կանոնները», — ասել է նախագահը։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: