Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմը, որի մասին ամիսներ շարունակ զգուշացնում էին ամերիկյան հատուկ ծառայությունները, սկվեց այսօր վաղ առավոտյան։
Մինչև պատերազմ սկսելը Ռուսաստանի նախագահը կոչով դիմեց ռուսաստանցիներին և Ուկրաինայի դեմ այս աննախադեպ հարձակումը անվանեց «հատուկ գործողության»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ռուսական բանակը խաղաղ բնակչության չի պատերազմում դեմ, նրանց տները չեն ռմբակողծելու, ոչնչացվում են սոսկ ռազմական բազաները, օդանավակայաններն ու զինապահեստները։
Գիշերային իր ելությում Պուտինը փորձել է արդարացրել իր գործողությունները՝ հայտարարելով, թե Ռուսաստանն ուզում է պաշտպանել «ութ տարի Դոնբասում Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության ենթարկված մարդկանց»։
Նա սպառնացել է նաև Արևմուտքին. — «Հիմա մի քանի կարևոր խոսք, շատ կարևոր խոսք նրանց համար, ովքեր կգայթակղվեն միջամտել իրավիճակին։ Ով էլ որ փորձի խանգարել մեզ, կամ հատկապես փորձի սպառնալիք ստեղծել մեր երկրի, մեր ժողովուրդի համար, պետք է գիտակցեն, որ Ռուսաստանը անհապաղ կպատասխանի։ Եվ դա այնպիսի հետևանքներ կունենա ձեզ համար, որոնք դուք ձեր պատմության մեջ դեռ չեք տեսել»։
Ավելի վաղ իր ելույթներում Պուտինը պարբերաբար շեշտում էր, որ Ռուսաստանը աշխարհի ամենահզոր միջուկային պետություններից մեկն է, «թերևս ամենահզորը»։ Որքան կտևի ռազմական այս օպերացիան, Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնում։ Հայտնի է սակայն, որ մինչև մարտի 2-ը քաղաքացիական բոլոր օդանավերի համար փակ են երկրի հարավային շրջանների օդանավակայանները, այդ թվում Ադլերի, Կրասնոդարի օդանավակայանները։
Լուրերի արտահերթ թողարկում՝