Ինչ կարևոր դեր ունի հավի քարաճիկը

Ներկայացնում ենք հավի քարաճիկի օգտակար հատկությունները: Հավի քարաճիկի օգտակարությունը։

1․ Բնական սորբենտ Ժողովրդական բժշկության մեջ հավի քարաճիկը պատվավոր տեղ ունի: Այն օգտագործում են թունավորումների և մարսողական այլ խնդիրների դեպքում՝ օրգանիզմից տոքսինները հանելու և ստամոքսահյութի արտադրությունը նորմալացնելու համար: Սա ոչ միայն դիետիկ սնունդ է, այլև բնական սորբենտ: Ի տաբերություն հակաբիոտիկների՝ հավի չորացրած քարաճիկի փոշին չի սպանում աղիների միկրոֆլորան և խնդիրը կատարում է առանց օրգանիզմը վնասելու:

2. Աճի խթանիչ Ցինկը հավի քարաճիկի մեջ իսկապես արժեքավոր է: Օրգանիզմում ցինկի պակասը հանգեցնում է իմունային համակագի խանգարման, իսկ հավի քարաճիկն ամրացնում է իմունիտետը: Ոսկրայյին հյուսվածքի ձևավորման և ամրապնդման համար ցինկն անհրաժեշտ է, ուստի խորհուրդ է տրվում երեխաներին ավելի հաճախ տալ հավի քարաճիկ: Կարելի է կյանքի առաջին տարիներից՝ սկսած մեկ տարեկանից: Ցինկը նաև ամրացնում է մազերն ու եղունգները:

3. Երիտասարդացնող միջոց Հավի քարաճիկում սպիտակուցի մեծ պարունակությունն ապահովում է արագ նյութափոխանակություն, իսկ սելենը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և կանխում է ուռուցքների առաջացումը: Սելենը նպաստում է տասնյակ հորմոնների և ֆերմենտների ձևավորմանը, այն պակաս կարևոր չէ վահանաձև գեղձի աշխատանքի համար, քան յոդը: Օգանիզմում սելենի ճիշտ հավասարակշռությունը մեծացում է կյանքի տևողությունը: Հավի քարաճիկով ուտեստները կօգնեն երիտասարդ և առողջ մնալ երկար տարիներ:

4. Վիտամինների պահոց Դա ավիտամինոզի դեմ ձմեռային պայքարի անփոխարինելի միջոց է: Բացի դրանից՝ հավի քարաճիկը հարուստ է վիտամին B9-ով՝ ֆոլաթթվով: Այն նպաստում է բջիջների արագ վերականգնմանը և կիսվելուն՝ ապահովելով օրգանիզմի բոլոր հյուսվածքների աշխատանքը: Այս մթերքը պարունակում է պղինձ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, մանգան: Հավի քարաճիկ օգտագործել խորհուրդ է տրվում անեմիայով տառապողներին, քանի որ շատ երկաթ է պարունակում:

5. Դեղ երիկամների համար Հավի քարաճիկը նպաստում է երիկամների աշխատանքին: Սակայն կա հավի քարաճիկի պատրաստման յուրահատուկ ձև, որն այն կվերածի բուժական միջոցի: Անջատում են թաղանթը, որը կա հավի քարաճիկի վրա, այն չորացնում են, մանրացնում, մինչև փոշի դառնա, որն էլ երիկամների քարերի լուծման միջոց է: Հավի քարաճիկի պատրաստման տարածված սխալ է չիմանալը, թե որքան եփել: Երիտասարդ հավի քարաճիկը պատրաստ կլինի 40 րոպե անց, իսկ հասուն կամ ծեր հավինը՝ 2 ժամ հետո: Որակյալ ենթամթերք գնելիս ուշադրություն դարձրեք, որ այն պետք է լինի մաքուր և փայլուն:

դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: