Ուժեղ երկրաշարժը Գյումրիում խուճապ է առաջացրել,սակայն ոչ մի փլուզում չկա

Գյումրիում րոպեներ զգացված ցնցումները խուճապ են առաջացրել։ Հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչները լքել են բնակարանները։
«Ցնցումն այնքան ուժեղ էր, որ պահարաններից իրերը թափվեցին։ Հասկացանք որ դուրս ենք գալու։ Երկարատև էին ցնցումները։Մի պահ անգամ հոսանքն անջատվեց»,- պատմում են գյումրեցիները։

ԱԻՆ — ը հայտնում է. «Այսօր՝ ժամը 22:25-ին, գրանցվել է Վրաստան-Հայաստան՝ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ»։

Երեւանի բոլոր վարչական շրջաններում երկրաշարժ է զգացվել: Քաղաքացիները շենքերից դուրս են եկել անվտանգության նկատառումներից ելնելով:

ԱԻՆ-ից հայտնում են, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: