Արսեն Ավագյանը գրել է՝
Ծայրից ծայր դավաճանված իմ հայրենիքն այնքան ուժեղ է, որ թեկուզ ծվատված, բայց շարունակում է գոյություն ունենալ, նոր շունչ առնել, ուժ գտնել։
Հայրենիքիս դավաճանները միայն այդ 19-ը չեն։ Հայրենիքիս դավաճաններ են բոլոր նրանք, ովքեր մեր պետության կապիտալը ծախեցին օտարներին` սեփական լափամանները մեծացնելու համար։ Դավաճանեցին բոլոր նրանք, ովքեր հայ ժողովրդին դարձրեցին ծայրահեղ աղքատ, պանդուխտ` քաղաքացիներին դարձնելով պատանդ իրենց բանկերին և վաշխառու, թալանչի ֆինանսական կազմակերպություններին։
Այստեղ խնդիրը 400-800 դոլարով հայրենիք դավաճանելը չէ միայն։ Խնդիրը նա է, որ թշնամի պետությունները գիտեն, թե որքան ծանր է եղել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, որ նույնիսկ դավաճաններին վերբովկա անելու գինը նվազեցրել են` հասցնելով 200-400 դոլարի։ Մի պահ պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ, որ այդ թիվը հասներ 5000 դր.
Մի՞թե մոռացել եք, թե ինչպես էին ընտրությունների ժամանակ 5000դրամով սեփական եսը վաճառում` մեր հայրենիքն այս վիճակին հասցնողներին։
Վերից վար, ծայրից ծայր մեր հայրենիքը դավաճանված է անկախությունից ի վեր։
Ամեն օր, անընդհատ, միշտ համոզվում եմ, որ եթե 2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին չտապալեինք ռոբասերժական հայակեր բանդիտական խուլիգաններին, հիմա գոյություն չէր ունենա մեր պետությունը` վստահ եմ։
Հայրենիքս փչացրել են, ինչպես իմ կողմից շատ հարգված Արամ Մանուկյանը կասեր` եղունգի չափ խելք չունեցողները։
Սադիստ չեմ, բայց ամենեւին դեմ չեմ, որ հրապարակի կենտրոնում գնդակահրվեն բոլոր նրանք, ովքեր դավաճանել են մեր հայրենիքը և բոլոր նրանց, ովքեր նպաստել են դավաճանությանը։
Պարոն վարչապետ, Ձեզ այնքա՜ն մեծ ուժ և ոգու ամրություն եմ ցանկանում, որ դիմանաք այս ամենին։
Սիրելի հայեր` իմ հայրենակիցներ, խնդրում եմ` հայրենիքը մի ստորադասեք ոչնչին։
Ամեն տեղ բարձրացրեք մեր հայրենիքի իմիջն ու հեղինակությունը։
Պարզապես խելագարվել կարելի է։
Արսեն Ավագյան✍️