Պասուց տոլմա ամենահամեղ բաղադրատոմսով.

Պատրաստում ենք Պասուց տոլմա՝ ամենահամեղ բաղադրատոմսով. տոլմայի սիրահարները սա ուտելուց էլ ավելի կսիրեն, անպայման փորձեք

1 -բաժակ կարմիր լոբի,
1- բաժակ. ոսպ,
1- բաժակ սիսեռ,
1-բաժակ ձավար.
2-3 հատ գլուխ սոխ
մոտ 500 -600գր. թթու կաղամբ,
խառը կանաչի,(կարելի է նաև չորացրած),
աղն ու պղպեղը ըստ ցանկության,
տոմատի մածուկ,
բուսական յուղ:

Պատրաստման եղանակը

Մաքրել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը, որից հետո առանձին -առանձին լվանալ:
Սոխը մանրացնել կամ անցկացնել մսաղացով և տապակել:

Այնուհետև ավելացնել կիսաեփ արված-կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, և հետո ձավարը:
Ստացված զանգվածը համեմել աղով, պղպեղով, մանրացված կանաչիով, տոմատի մածուկով և լավ խառնել: Թթու կաղամբը որոշ ժամանակ թողնել հոսող ջրի տակ, ապա հանել բաժանել թերթերի և զանգվածով լցոնել: Կաթսայի մեջ շերտերով տեղադրել տոլման, վրայից կարելի է տեղադրել սալորի չիր կամ թթու լավաշի կտորներ:

Կրկնել նույն հերթականությամբ, վերջում ավելացնել ջուր: Եփել մինչև պատրաստվելը:
Իմ կողմից ավելացնեմ, որ լոբին , ոսպը և սիսեռը կարող եք նախօրոք թրջել որ հեշտ եփվի:
Կարող եք փաթաթել նաև մեծ խաղողի տերևներով նույնպես՝ ըստ ձեր ցանկության
Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями: