Անմահական համով հրաշք խմորեղեն. Անհնար է անտարբեր անցնել

Այսօր պատրաստում ենք անմահական համով հրաշք խմորեղեն, որի կողքով անհնար է անտարբեր անցնել

Անմահական Համով Հրաշք Խմորեղեն։ Պատրաստման կարգը
Փուլ 1
Փուլ 2
Հրաշք Խմորեղեն։ կրեմի պատրաստում
Խմորեղենի երեսը։
Անմահական Համով Հրաշք Խմորեղենների շարքից նաև
Փախլավա
Անմահական Համով Հրաշք Խմորեղեն։ Պատրաստման կարգը
Փուլ 1
1 ձուն հարել 200գ պեսոկով, ավելացնել վանիլ, 250գ թթվասեր։

Առանձին մաղել 18գ կապուչինո, 11գ փխրեցուցիչ (մեր 11գ ը նախատեսված է մեկ խմորեղենի համար, էնպես որ փխրեցուցիչի չափը թողնում եմ ձեր հայացողությանը, քանի որ չգիտեմ բոլորը նույն ուժն ու հատկություններն ունե՞ն թե ոչ) և 180գ ալյուր։

Թխել 180° 18րոպե։

Փուլ 2
Նույնը կրկնել երկրորդ անգամ և կապուչինոյի փոխարեն ավելացնել 2ճ/գ սուրճ(սուրճն ու ալյուրը միասին 200գ պետք է լինի)։

Երրորդ անգամ՝ 2ճ/գ կակաո ավելացնել և թխել։

Տապականու չափսը՝ 40×32

Հրաշք Խմորեղեն։ կրեմի պատրաստում
Կրեմը 250գ կարագը հարել, մինչև սպիտակի և հոտ չունենա, քիչ քիչ ավելացնել 1եփած խտ կաթ, վանիլ և տեղափոխել սառնարան ։

200գ սառած սերուցքը հարել և մաս մաս ավելացնել պատրաստ կրեմին։

Էստեղ ուշադիր եղեք, շատ չհարել, որպեսզի չկտրվի և ջերմաստիճանն էլ եթե տարբեր լինի կկտրվի, էնպես որ, արագ և մի երկու պտույտ՝ ամենացածր արագությամբ ։

Խմորեղենի երեսը։
Բեզե՝ 3ձվի սպիտակուց, 150գ պեսոկ, վանիլ, լիմոնի աղ։

Թխել 140° , բայց խնդրում եմ հաշվի առնել, որ ջեռոցիս մաքսիմալ ջերմաստիճանը 300° է։

Շերտերի դասավորությունը

Կակաոյով խմոր +կրեմ

Սրճային խմոր + կրեմ

Կապուչինոյով խմոր + կրեմ Փշրված բեզե + գլազուր

Понравилась статья? Поделиться с друзьями: