Մահացել է Ռուբեն Կարապետյանը

74 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Տեղեկությունը հաստատում են Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից։
Դերասանի մահվան պատճառը կորոնավիրուսն է։

Ըստ տեղեկությունների` դերասանի մահվան պատճառը կորոնավիրուսն է։
Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում: 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։


1972 թվականից աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
2811 նոր դեպք, 6 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Խաղացել է «Մոռանալ Հերոստրատին», «Չաո», «Ցիլինդր», «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», «Մակբեթ»և այլ ներկայացումներում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում:
ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հիվանդացածների թիվն ավելացել է 2.5 անգամ

Понравилась статья? Поделиться с друзьями: