10 յուղոտ մթերք, որոնք միայն օգտակար են օրգանիզմին

Պլանավորելով ինքնուրույն դիետա՝ մենք հաճախ սխալ ենք թույլ տալիս՝ հրաժարվելով յուղոտ մթերքներից, որոնք բավականին օգտակար են: Այդ մթերքներն իրականում նպաստում են օրգանիզմի փոխանակման գործընթացի կարգավորմանը, օգտակար տարրերով օրգանիզմը հագեցնելուն և, որպես արդյունք, արագ նիհարեցմանը:

Դեռեւս տարբեր դիետաներով եւ առողջ սննդով համընդհանուր հետաքրքրության վաղ շրջանում ճարպերը համարվում էին թիվ մեկ թշնամիները: Եվ դա տարօրինակ չէ, քանի որ թվում է՝ չկա այլ պատճառ ավելորդ քաշի համար, քան յուղոտ մթերքը: Սակայն ռաֆինացված ածխաջրերը եւ վերամշակված սննդամթերքը, որոնք փոխարինում են յուղոտ սննդին, առողջ սննդի շատ կողմնակիցների մոտ հանգեցրել են անսպասելի արդյունքի՝ ավելի շատ ճարպակալման: Ինչից հետո գիտնականները լրջորեն մտահոգվել են այդ հարցով, անցկացրել են բազմաթիվ հետազոտություններ եւ հայտարարել են, որ որոշ յուղոտ մթերքների վերադարձն ամենօրյա սննդակարգ ոչ միայն կարելի է, այլեւ անհրաժեշտ:

Ավոկադո

Ի տարբերություն մյուս մրգերի, ավոկադոն պարունակում է պարզ ածխաջրեր, իսկ ճարպը կազմում է բաղադրության 70 տոկոսը: Դրանք նույնիսկ ավելի շատ են, քան կենդանական ծագման որոշ մթերքներում: Ավոկադոյի մեջ հիմնական ճարպաթթուն կոչվում է օլեինային թթու: Այն դրական ազդեցություն ունի սրտի աշխատանքի վրա: Բացի դրանից ավոկադոն կալիումի հիանալի աղբյուր է:

Պանիր

Պանիրը չափազանց սննդարար է: Եվ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ մի ամբողջ բաժակ կաթ են օգտագործում մեկ կտոր պանիր ստանալու համար: Պանիրը պարունակում է կալցիում, վիտամին В12, ֆոսֆոր, սելենիում եւ սննդարար տարրերի բոլոր խմբերը: Պանրի հաստ կտորը պարունակում է 6,7 գր սպիտակուց, այնքան, որքան մեկ բաժակ կաթը: Եվ ինչպես բոլոր յուղոտ կաթնային մթերքները, պանիրը պարունակում է ճարպաթթուներ, որոնք դրական են ազդում առողջության վրա:

Սեւ շոկոլադ

Սա այն եզակի դեպքերից է, երբ հիանալի համեղ կերակուրը համընկնում է դրա օգտակար հատկությունների հետ: Շոկոլադը պարունակում է ավելի քան 65 տոկոս ճարպ, 11 տոկոս բջջանյութ եւ անհրաժեշտ երկաթի, մագնեզիումի, պղնձի եւ մանգանի օրական չափաբաժնի 50 տոկոսը:

Ձու

Վերջին շրջանում բոլորի կողմից այդքան շատ սիրված մթերքը՝ հավի ձուն, նույնպես համարվում էր վնասակար իր մեջ մեծ քանակությամբ խոլեստերին պարունակելու համար: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ այն ոչ մի կերպ չի նպաստում խոլեստերինի բարձրացմանը եւ այդ կապակցությամբ այն կրկին համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը: Այն պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր օգտակար տարրերը՝ ներառյալ վիտամիններ եւ հանքային նյութեր, ինչպես նաեւ տեսողությունը պաշտպանող հակաօքսիդանտներ:

Յուղոտ ձուկ

Յուղոտ ձկան այնպիսի տեսակների, ինչպիսիք են սաղմոնը, իշխանը, սկումբրիան, սարդինան եւ ծովատառեխը, օգտակարության մասին ոչ ոք չի կասկածում: Դրանք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուն, բարձր կարգի սպիտակուցներ, ինչպես նաեւ բազմաթիվ սննդարար նյութեր: Այն մարդիկ, ովքեր իրենց սննդակարգում հաճախ են օգտագործում ձկան այս տեսակները, հազվադեպ են ունենում սիրտ-անոթային հիվանդություններ, դեպրեսիաներ, ծերունական թուլամտություն եւ այլ տարածված հիվանդություններ:

Ընկույզ

Ընկույզը համարվում է բնության ամենաշռայլ նվերներից մեկը: Օժտված լինելով հիանալի համային հատկանիշներով՝ դրանք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ եւ գերազանց որակի բուսական սպիտակուց: Այն հարուստ է վիտամին Е-ով, ինչը համարվում է «գեղեցկության վիտամին», եւ մագնեզիումով, որը շատ մարդիկ չեն ստանում: Մի մոռացեք, որ օգտակար են միայն այն ընկույզները, որոնք ջերմային մշակման չեն ենթարկվել՝ աղած, խորոված, տարբեր համերի ընկույզներն օգտակար չեն, դրանք ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ:

Կարագ

Կարագի ճարպային թթուներն առողջ սննդակարգի օգնականներն են: Խոտով սնված կովերից ստացված կարագը պարունակում է այնպիսի արժեքավոր սննդարար նյութեր, ինչպիսիք են А եւ К2 վիտամինները: Ընդհանուր առմամբ, այն երկրների բնակիչները, որտեղ զարգացած է կաթնարտադրությունը եւ կովերը սնվում են միայն խոտով, քիչ են մահանում սրտային հիվանդություններից:

Ձիթապտղի յուղ

Եվս մեկ սննդամթերք, որի օգտակարությանը ոչ ոք չի կասկածում: Ձիթապտղի յուղը համարվում է Միջերկրածովային խոհանոցի հիմնական բաղադրիչը, որը ճանաչվել է ոչ միայն ամենահամեղը, այլեւ հավասարակշռող եւ ամենաօգտակարն աշխարհում: Բացի Е եւ К վիտամիններից, այն պարունակում է նաեւ հզոր հակաօքսիդանտներ եւ կարող է վերացնել բորբոքումները եւ մաքրել արյունը: Ապացուցված է նաեւ, որ ձիթայուղն իջեցնում է «վատ խոլեստերինի» մակարդակը, արյան ճնշումը եւ պաշտպանում է սիրտ-անոթային համակարգը տարբեր հիվանդություններից:

Կոկոս եւ կոկոսի յուղ

Կոկոսը եւ դրանից ստացված յուղը պարունակում է 90 տոկոս ճարպեր: Նրանք, ովքեր շատ են օգտագործում կոկոս, չունեն ավելորդ քաշի խնդիր եւ չեն տառապում սիրտ-անոթային հիվանդություններով: Բանն այն է, որ կոկոսի յուղը շատ է տարբերվում մյուս յուղերից, քանի որ ունի միջին օղակի ճարպաթթուներ, որոնք հասնում են լյարդ, որտեղ փոխակերպվում են կետոնների: Ըստ գիտնականների՝ այդ ճարպաթթուները նպաստում են ախորժակի նվազմանը, արագացնում նյութափոխանակությունը եւ նույնիսկ օգտակար են Ալցգեյմերի հիվանդության ժամանակ:

Յուղոտ յոգուրտ

Ամենաօգտակար սննդամթերքներից է յուղոտ յոգուրտը: Այն պարունակում է յուղոտ կաթնամթերքին հատուկ բոլոր սննդարար նյութերը եւ բացի դրանից, օգտակար պրոբիոտիկ մանրէներ: Կլինիկական հետազոտություններն ապացուցել են, որ այն կարգավորում է մարսողությունը, առողջություն, մաքրություն եւ երիտասարդություն է հաղորդում մազերին եւ մաշկին:

Понравилась статья? Поделиться с друзьями: