Ցավոք, աղերի կուտակումը շատ հաճախ հան դիպող խնդիր է, սակայն եթե դրա դեմ պայքարեք առաջին փուլում, ապա ավելի շուտ կառողջանաք, և խնդիրն ավելի շուտ կլուծվի: Աղի կոտակումների դեմ կարելի է պայքարել ժողովրդական միջոցներով, որոնք բավականին արագ են ապահովում ցանկալի արդյունք:
Ձեզ անհրաժեշտ է՝
250գ մաղադանոսի արմատ
150գ մաղադանոսի տերևներ
200գ կիտրոն
300գ գոլ մեղր՝ հեղուկ վիճակում
Պատրաստման եղանակ՝
Մաղադանոսի արմատը կիտրոնի հետ միասին մանրացնել բլենդերով: Խառնուրդին ավելացնել տերևները և մեղրը: Լավ խառնել: Ընդունել օրական 3 անգամ՝ 1 թ.գ. չափաբաժնով: Բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է կատարել երիկամների ՈՒՁՀ, եթե երիկամներում կան քարեր, ապա այս բուժումը ձեզ հարմար չէ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։