ժողովուրդ 911-իմ անիմաստ մի զբաղեցրեք…«Խնդրել են Ձմեռ պապի անունից խոսել երեխայի հետ». ի՞նչ զանգեր են ստացել 911–ում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը նշում է, որ շատ տարբեր հարցերով են զանգում մեզ ու լինում է այնպես, որ զբաղացնում ու շեղում են 911 ծառայության օպերատորներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունն արտակարգ իրավիճակներում օգնելու խնդրով զանգերիից բացի նաև այլ բովանդակությամբ զանգեր է ստանում։
Տարվա արդյունքների ամփոփման ժամանակ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանն ասաց, որ դեպքեր են եղել, երբ մայրը զանգել է 911 և խնդրել, որպեսզի իր երեխայի հետ Ձմեռ պապի անունից խոսեն։

«Շատ տարբեր հարցերով են զանգում մեզ ու ստացվում է այնպես, որ զբաղացնում ու շեղում են մեր ծառայության օպերատորներին։ Եղել է դեպք, երբ մի քաղաքացի զանգել էր ու մի դեպքի մասին ահազանգել, սակայն անգլերենով էր խոսել։ Ահազանգի հասցեն հարցնելու ժամանակ տվյալ քաղաքացին ասել է, որ Մասիվում են, սակայն հստակեցնելու համար կողքին գտնվող անձից հայերենով է հարցրել, թե իրենք ո՞ր Մասիվում են։ Ծառայության աշխատակացի հարցին, թե ինչո՞ւ էր այդքան ժամանակ անգլերեն խոսում, պատասխանել էր, որ նա ԱՄՆ քաղաքացի է, այդ պատճառով»,– ասաց ՓԾ գնդապետը։


Նա հիշեց նաև, որ դեպք է եղել, որ բառերի ճիշտ ուղղագրությունն են ցանկացել ստուգել։
Սակյն իրենց վերաբերող զանգեր էլ են եղել. օրինակ` մի անգամ հարսանիքի օրը փեսացուն էր արգելափակվել վերելակում, բայց պետք է շուտ հասներ իր ընտրյալի մոտ, իրենք էլ օգնել են այդ հարցում։

Понравилась статья? Поделиться с друзьями: