Զինված ուժերն արդեն փորձնական կիրառության մեջ են դրել 6-րդ սերնդի այ անօդաչուն որը իսկապես հրեշ է

Իսրայելի ու ԱՄՆ-ի զինված ուժերն արդեն փորձնական կիրառության մեջ են դրել 6-րդ սերնդի այս հրեշին։ Սա անօդաչու թռչող սարք է, որի երկարությունը հասնում է 18-24 սմ-ի։

Այս փոքրիկ հրեշը ինքնաոչնչացող է և կարող է կատարել ամենաբարդ խնդիրները։
Օրինակ՝ աննկատ մուտք գործել բլինդաժ՝ գետնատնակ։
Իսրայելում արդեն նախագծում են ավելի կատարելագործած տարբերակը, որն առանց մարդու միջամտության ինքը կհայտնաբերի թշնամու գաղտնի օբյեկտները և կոչնչացնի դրանք։ Այսինքն այն զինված կլինի արհեստական բանականությամբ։

Եթե ժանակակից Աթս-ները քիչ թե շատ հնարավոր է խոցել հակաօդային պաշտպանության համար նախատեսված զենքերով, ապա սրա դեպքում դրա հավանականությունը շատ ցածր մակարդակի է։

Ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում և շատ շուտով արհեստական բանականությունը բոլորիս կյանքի անբաժանելի մասն է դառնալու։ 6-րդ սերնդի պատերազմ տեղափոխվող աշխարհում ավելի քան անհրաժեշտ են նման զինատեսակները։ Իսկ նման զինատեսակ իրենց զինանոցում ունեն միայն ԱՄՆ-ն և Իսրայելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: