Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունը պարզում է Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված Mercedes-ը պատկանում է «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը։