Չինացի գիտնականները նշել են, թե որ ոգելից խմիչքի չափավոր օգտագործումն է պաշտպանում COVID-ով վարակվելուց

Չինացի գիտնականները պարզել են, որ շամպայնի, կարմիր և սպիտակ գինու սպառումը կարող է նվազեցնել կորոնավիրուսով վարակման վտանգը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հետազոտության արդյունքներում, որոնք հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում:

Նշվում է, որ մասնագետերն ուսումնասիրել են 473 957 մարդու տվյալներ, որոնցից 16 559-ը կորոնավիրուսի թեստի դրական պատասխան են ունեցել: Մասնակիցներին բաժանել են 3 խմբի. չխմող, նախկինում ալկոհոլ օգտագործած և մինչ օրս էլ սպառող մարդիկ:

Հետազոտողները հայտնաբերել են, որ SARS-CoV-2 վիրուսից ամենամեծ պաշտպանություն ունեն մարդիկ, որոնք գերադասում են կարմիր գինի: Շաբաթական մեկից մինչև 5 բաժակ ըմպելիք օգտագործելու պարագայում 17 տոկոսով նվազում է վարակման վտանգը:

Սպիտակ գինու և շամպայնի սիրահարները, որոնք մեկից մինչև 4 բաժակ են սպառում շաբաթական, 8 տոկոսով ավելի քիչ են հիվանդացել, սակայն չափազանց շատ ծավալով սպառման դեպքում (շաբաթական ավելի շատ 5 բաժակ) «պաշտպանիչ ազդեցությունը» գրեթե անփոփոխ է եղել:

Մասնագետները նշում են նաև, որ գարեջուր, սիդր կամ թունդ ոգելից խմիչքներ օգտագործողների մոտ՝ անկախ քանակությունից, վարակման վտանգը 28 տոկոսով ավելի բարձր է եղել:

Понравилась статья? Поделиться с друзьями: