Փորի փքվածությունից և գազերից ձեզ կազատեն այս հրաշք միջոցները…

Համեմ և մաղադանոսը ունեն հիանալի միզամուղ հատկություններ, ինչպես նաև պարունակում են այնպիսի նյութեր, որոնք բնական միջոցներ են ստամոքսաղիքային խնդիրների դեմ պայքարում։

Վարունգ։ Վարունգը 95 տոկոսով կազմված է ջրից և արտակարգ մթերք է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։ Վարունգն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը՝ դրանով նպաստելով նյութափոխանակության գործընթացի բարելավմանը։ Այդ կերպ վարունգն օգնում է նաև ազատվել որովայնում տհաճ զգացողություններից։

Ձմերուկ։ Ձմերուկն 92 տոկոսով բաղկացած է ջրից։ Այն հայտնի է՝ որպես բնական միզամուղ միջոց և հանդիսանում է կալիումով հարուստ աղբյուր, որը շատ կարևոր է աղիներում գազերի մակարդակը կարգավորելու համար։

Բանան։ Բանանը ևս մեծ քանակությամբ կալիում է պարունակում։ Կա եզրակացությունը, ըստ որի կանանց շրջանում, ովքեր ամեն օր բանան են օգտագործել, մետեորիզմի առաջացման հավանականությունը նվազել է 2 անգամ։

Понравилась статья? Поделиться с друзьями: