Օրերս դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինստագրամյան իր էջում սթորիներ էր հրապարակել՝ ցույց տալով իր կյանքի վերջին տարին, երբ ինքը պայքարում էր ավելորդ քաշի դեմ: Գոհարի խոսքով՝ նախորդ տարում իրեն հաջողվել է նիհարել 24 կգ՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ:
Հիշեցնենք, որ հայտնի դիմահարդարը 2 անգամ վիրահատվել է ՝ նիհարելու հետևանքով կախված մաշկը ձգելու համար:
Հետևելով Գոհարի ինստագրամյան էջին՝ ակնհայտ էր, որ նա շատ զուսպ էր սնվում, անգամ ճանապարհորդելիս նա վերցում էր իր հետ իրեն անհրաժեշտ ուտելիքները:
Գոհարը նաև տեսանյութ էր հրապարակել ինսագրամյան էջում՝ ցույց տալով, թե ինչպես է մի անկյունում լաց լինում, երբ իր աշխատակիցները մեծ հաճույքով ուտում էին տարբեր ախորժելի ուտելիքներ հենց իր աչքի առաջ, իսկ ինքը ստիպված էր լինում փակել բերանը:
«Իմ վիճակը բոլոր տոներին»,- տեսանյութին կից գրել էր Գոհարը:
Այս տեսանյութը ինստագրամյան իր էջում հրապարակել էր նաև դերասանուհի Լիկա Սալմանյանը:
«Ոնց եմ քեզ հասկանում»,- գրել էր Լիկան: