ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում ասուլիս կտա

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջի ուղիղ եթերում ասուլիս կտա։
«Սիրելի հայրենակիցներ,վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին»,– Facebook–ի իր էջում գրել է վարչապետը։


Հարցուպատասխանը կտևի մոտ 2 ժամ։
Նշենք, որ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպություններն այսօր մինչև ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ` դեկտեմբերի 24–ին, Նիկոլ Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում կրկին պատասխանել էր լրատվամիջոցների հարցերին՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, սահմանագծման և սահմանազատման հարցերին, սահմանների անվտանգությանը և այլն։

Понравилась статья? Поделиться с друзьями: