Նռան կեղևի բուժական և օգտակար հատկությունները, որոնց մասին իմանալուց հետո այլևս դեն չեք նետի այն

Նռան կեղևով բուժիչ եփուկ
Հարկավոր է անպայման պահպանել 1:20 չափաքանակը: Այդ հարաբերակցությունը վերաբերվում է նռան կեղևին ու եռացրած ջրին: Որպեսզի կարողանաք եփուկը պատրաստել, եռացրեք ջուրն ու նրա մեջ լցրեք կեղևն ու սպասեք մինչև որ այն նորից եռա: Որից հետո արագ վերցրեք կրակի վրայից ու ծածկեք այն կափարիչով (ամուր) ու թողեք 30 րոպե: Այն չի կարելի քամել:

Եփուկի ընդունման ժամանակ շատ կարևոր է, որպեսզի պահպանեք հաջորդականությունը՝ 1 օր բուժում, հաջորդ օրը հանգիստ: Ընդհանուր կուրսը կարող է տևել 5 օր (հանգստի հաջորդականությամբ այսինքն այդ ընթացքում 3 օր հարկավոր է ընդունել եփուկը): Այդ եփուկը խմեք սոված ժամանակ: Մեկ օրվա ընթացքում 4 անգամ ՝ 50-ական մլ-ով, փոքր կումերով:

Եփուկի անհրաժեշտ քանակությունը՝ 50 մլ, կաթսայից վերցնելուց հետո այն նորից փակեք կափարիչով ու թողեք ավելի լավ թրմվի:
Նռան կեղևը՝ աղիների բուժման միջոց
Նռան օգտակա-րության մասին խոսելիս, որպես կանոն, նկատի ենք ունենում նռան հյութը կամ հա-տիկները: Սակայն քչերը գիտեն, որ նույնիսկ այս համեղ մրգի կեղևը բուժիչ նշանա-կություններ ունի:

Նռան կեղևը հենց այն է, ինչը պետք է միշտ լինի մեր տանը: Այն պարունակում է այնպիսի տարրեր, որոնք ճնշում են ստամոքսաղիքային տրակտի վնասակար բակտերիաները:

Նռան չոր կեղևի թուրմի օգտագործումից արդեն 2-3 ժամ անց թեթևանում են լուծի պատճառով առաջացած ցավերը: Բացի այդ, կեղևն ամրացնում է աղիները, քանի որ պարունակում է պոլիֆենոլներ: Այն նաև ունի ճիճ-վաթափ ազդեցություն:
Մեկ չափաբաժնի բաղադրությունը
.10-12 գ նռան չոր կեղև
.200 մլ ջուր
Ջուրը եռացրեք: Կեղևը լցրեք նախօրոք տաքացրած տարայի մեջ: Կեղևի վրա լցրեք եռացրած ջուրը, թողեք թրմվի 25-30 րոպե: Լուծույթը քամել պետք չէ:

Սկզբում խմեք ստացված լուծույթի կեսը, արդեն իսկ 10 րոպե անց թեթևություն կզգաք: Եթե թեթևություն չզգաք, 30 րոպե անց մնացած կեսը խմեք, իսկ ևս 30 րոպե անց դեղամիջոցի վերջին չափաբաժինը խմեք:Քանի որ նռան կեղևն ալերգիկ է, խորհուրդ է տրվում երեխաներին քիչ չափաբաժնով տալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: