Աստղագուշակ հունվարի 22-ի համար

Խոյ

Զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Այսօր ձեր ինտուիցիան կօգնի, թե ինչպես մոտենաս մարդկանց, ովքեր պետք են ձեզ: Դուք կփորձեք ձեր սեփական ուղին գտնել և դա ձեզ մոտ կստացվի:Հնարավոր է այսօր ուղղեք ուրիշի գործած սխալները: Ձեր օրը հագեցած կլինի հետաքրքիր մարդկանցով:

Ցուլ

Օրը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք կլուծեք բարդ առաջադրանքները, ձեր մոտ կստացվի այն, ինչը առաջ չի ստացվել: Չի բացառվում նաև աշխատանքի մեջ պաշտոնի կամ դիրքի փոփոխություն, որն էլ ձեզ կբերի եկամուտի բարձրացում: Կստացվի նաև կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք երկար ժամանակ հետաձքել եք:

Երկվորյակներ

Օրը անսովոր գաղափարներ կբերի, որոնք պետք է անհապաղ կյանքի կոչեք: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը և չեք նահանջի:Հին ծանոթների աջակցությունը կոգեշնչի ձեզ: Չի բացառվում օրվա մեջ ռոմանտիկ նոտաներ հայտնվեն: Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի, իսկ երկրորդը ավելի հանգիստ կանցնի:

Խեցգետին

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Այսօր խուսափեք դշգոհություններից և վիրավորանք-ներից: Մոտեցում գտեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք:Որոշ խեցգետիններ կկարեղանան նոր համախեհներ գտնել: Այսօր ձեզանից շատ էներգիա կգնա, օրվա երկրորդ կեսին լավ կլինի հանգստանաք:

Առյուծ

Օրը անհանգիստ բայց հետաքրքիր կանցնի: Դուք կիմանաք այն, ինչի մնասին նախկինում չեք էիլ կռահում: Նկատելիորեն կփոխվեն մասնագիտական ծրագրերը: Չի բացառվում հայտնվեն ազդեցիկ համախոհներ: Որոշ առյուծների կառաջարկեն հենց նրանց երազած աշխատանքը: Այսօր վեճերի առիթներ չեն լինի:

Կույս

Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Դուք դժվարությամբ գլուխ կհանեք սեփական զգացմորնքներից: Հարաբերություններում ներդաշնակությունը շուտով կվերականգնվի: Իրավիճակն էլ ընդհանուր առմամբ դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսին ծրագրածից շատ ավելին կհասցնեք անել:

Կշեռք

Ձեռքբերումներն այսօր շատ կարևոր են, քանզի դրանց շնորհիվ այսօր կկարողանաք անտեսել մանր անախորժություններն ու դժվարությունները: Նշանի շատ ներկայացուցիչներ այնպիսի կանխազգացում կունենան, թե իրենց կյանքի անհաջող փուլն ավարտին է մոտենում, և այդ մտքից տրամադրությունը կբարձրանա:

Կարիճ

Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն անհաղթահարելի դժվարություններ ևս չեն առաջանա: Թեկուզ և դանդաղ,սակայն վստահ քայլերով նշանակալի հաջողությունների կհասնեք: Հանգամանքներից դժգոհելու փոխարեն, փորձեք դրանցից օգուտ քաղել: Նպատակահարմար օր է նոր ռազմավարություն մշակելու, մտահաղացումներն իրագործելու համար:

Աղեղնավոր

Հանգստություն պահպանեք, միայն այդպես կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ չի լինի, սակայն, քիչ թե շատ ծանոթանալով իրավիճակին՝ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարող եք ապավինել միայն սեփական դատողությանը, քանզի շրջապատի մարդկանց խորհուրդներն այնքան էլ տեղին չեն լինի:

Այծեղջյուր

Այսօր հակառակորդները ձեզ հանգիստ չեն թողնի: Վերջիններս ձեզ համար նորանոր անախորժություններ ստեղծելու առիթը բաց չեն թողնի: Բարեբախտաբար, կհաջողվի շրջանցել նրանց կազմակերպած ծուղակները, ինչը սակայն շատ ժամանակ կխլի: Ստիպված կլինեք որոշ գործեր կիսատ թողնել:

Ջրհոս

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը բարեհաջող կդասավորվի: Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտել են ձեր մասնագիտական աճին, այսօր խիստ զբաղված կլինեն սեփական խնդիրներով, հետևաբար հնարավորություն կունենաք դրսևորել ձեր հմտությունները և որոշակի հաջողության հասնել: Բարեհաջող օր է գործնական ծանոթությունների, նաև գործատուների հետ հանդիպումների համար:

Ձկներ

Օրը վատ չի դասավորվի, եթե զերծ մնաք ավելորդ լարվածությունից: Փորձեք հնարավորինս սահմանափակել շփումները: Այսօր խորհուրդ չի տրվում գործ ունենալ վեճեր հրահրող,կռվարար անձանց հետ, ովքեր հեշտությամբ են կորցնում ինքնատիրապետումը: Նման մարդիկ այսօր կարող են վատ ազդեցություն ունենալ ձեզ վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: