Եթե ամուսնական մատանի եք նվեր ստացել կամ գտել եք այն, ապա զգույշ եղեք.Ամուսնական մատանին սովորական զարդ չէ

Ամուսնական մատանին  մեր կյանքի կարևորագույն զարդերից մեկն է, այն սովորական զարդ չէ: Այն իր մեջ ուժ և հավատք է պահպանում երկու անձերի մեջ: Իզուր չէ, որ այդ մատանու հետ կապված շատ ավանդույթներ ու հավատալիքներ կան:

Եթե ամուսնական մատանի եք գտել՝

Մինչ այն կրելը պետք է մաքրել եկեղեցուց բերված մոմի կրակի օգնությամբ: Կրակը 12 անգամ անցկացնել մատանու միջով և արտասանել հետևյալ բառերը. «բեր ինձ երջանկություն, հարստացրու ինձ»:

Եթե ժառանգություն եք ստացել ամուսնական մատանի՝

Պետք է անպայման մաքրել մատանին վերը նշված եղանակով: Հատկապես, եթե այն կրողը չի ապրել երջանիկ ամուսնական կյանքով: Ընդհանուր առմամբ լավ կլինի նորապսակները գնեն նոր մատանի, որը կլինի ցանկացած էներգետիկայից զուրկ:

Եթե կորցրել եք ամուսնական մատանին՝

Անպայման պետք է փոխարենը նորը գնել: Պետք է գնել մի փոքր ավելի բարձր արժողությամբ, քան նախորդը, և գնելիս այնպես պետք է վճարել, որ ձեզ մանր վերադարձնեն և այդ մանը պետք է որպես օգնություն բաժանել:

Եթե մատանին ընկել է պատահաբար՝

Դա վատ նշան է: Նշանակում է պետք է սպասել հիվանդության կամ դժբախտության: Եթե մատանին ընկել է, չպետք է այն վերցնել անմիջապես ձեռքերով՝ այլ սրբիչի օգնությամբ և մեկ օր թողնել սառնարանում: Այպես հնարավոր կլինի խուսափել անհաջողություններից:

Ամուսնական մատանին պետք է կրել մատնեմատին։Չամուսնացած աղջիկներին չի թույլատրվում մատանի կրել մատնեմատին, դա «փակում» է նրանց բախտը:

Կարելի է հավատալ, կարելի է նաև անտեսել, սակայն ժողովրդական հավատալիքները, եթե սին լինեին, կդադարեին փոխանցվել սերնդեսերունդ:

Понравилась статья? Поделиться с друзьями: