Բաղադրիչները՝
- Կեֆիր՝ 1 բաժակ
- Սոդա (մարել քացախով), աղ, շաքարավազ՝ 0.5-ական թ. գ.
- Կաթնաշոռ՝ 200 գ.
- Ալյուր՝ 3 բաժակ (2.5 բաժակը՝ խմորի համար, 0.5-ը՝ խմորի հետ աշխատելու համար)
- Կոշտ պանիր՝ 150 գ.
- Սխտոր՝ 2 պճեղ
- Ռաֆինացված յուղ՝ 0.5 բաժակ տապակելու համար
Պատրաստումը՝
Չափել բոլոր բաղադրիչները, խմոր պատրաստել՝ կեֆիրի մեջ լցնել շաքարավազը, աղը, սոդան, մարել քացախով, խառնել:
Մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը, շարունակել խառնել մինչև պինդ խմոր ստացվի:
Խմորն ալյուրի հետ դնել սեղանին: Դնել տոպրակի կամ սննդային թաղանթի մեջ, թողնել 20 րոպե:
Կոշտ պանիրը մանր քերել, ավելացնել մեկ պտղունց աղ, կաթնաշոռը, սխտորը, խառնել: Պետք է պինդ զանգված ստացվի, բաժանել 4 մասի:
Խմորը նույնպես բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը բացել 4 մմ հաստությամբ: Խմորի ծայրին դնել միջուկը, տարածել, ծածկել երկրորդ շերտով, ծայրը լավ կպցնել: Ներսում չպետք է օդ լինի:
Պատրաստի կարկանդակը կարելի է ձեռքերով հարթեցնել կամ զգուշությամբ գրտնակել:
Ձեթը տաքացնել, կարկանդակները դնել թավայի մեջ, տապակել մինչև կարմրի:
Նույն կերպ երկրորդ կողմը տապակել: