Բաղադրիչներ
.2 ձու
.1 բանկա խտացրած կաթ
.150 գր կարագ (կարող է մարգարին լինել)
.1 բաժակ ալյուր
.1 թեյի գդալ փխրեցուցիչ
.1 բանկա խտացրած կաթ (կրեմի համար)
.150 գր կարագ (կրեմի համար)
.1 ճ գդալ կակաո (կրեմի համար)
.1 ճ գդալ կոնյակ (կրեմի համար)
Պատրաստման եղանակը
.Փափկեցրած կարագը խառնել խտացրած կաթին, ավելացնել ձուն, ալյուրը և փխրեցուցիչը:
. Լավ խառնել, խմորը պետք է լինի թույլ, ինչպես թթվասերը:
. Կախված ձեր ֆորմայի տրամաչափից, թխեց 3 կամ 4 շերտ:
.Կրեմի համար խտացրած կաթը ցանկալի եփել մեկ ժամ, որպեսզի թույլ կրեմ չլինի:
.Խտացրած կաթին ավելացրեք կարագը և լավ հարեք, ապա լցրեք կակաոն և կոնյակը:
.Շերտերը ծածկել կրեմով, ինչպես նաև տորթի կողքի մասերը:
.Կարող եք զարդարել ըստ ձեր ցանկության:
Տորթը թողնել սառնարանում մոտ 4-6 ժամ:
Անուշ լինի