Հազի դեմ ամենահամեղ միջոցը․․․
Ի տարբերություն դեղերի, սրանից չի հրաժարվի ոչ մի երեխա, իսկ հազը կթեթևանա ընդամենը մեկ գիշերում.
Հազի դեմ միջոցները շատ են թե ժողովրդական բժշկության մեջ, թե գիտական բժշկության մեջ:
Բայց խոստովանենք, որ դրանցից ոչ բոլորն են համեղ, և հատկապես երեխաներին դժվար է համոզել ընդունել այս կամ այն միջոցը, որովհետև նրան համը դուր չի գալիս:Հազի դեմ, ամենահամեղ բնական միջոցը շոկոլադն է:
Հավանաբար շատերը զարմացան, բայց ողջ աշխարհում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շոկոլադը հիանալի պայքարում է հազի դեմ:
Ի հարկե, սա ձեռնտու չէ դեղագործական շատ ընկերությունների, որովհետև նրանք անընդհատ նոր միջոցներ են արտադրում և առաջարկում բնակչությանը:
Եթե ձեզ մոտ հազ է սկսվել, ապա անընդհատ դառը շոկոլադ կերեք և հազը կնահանջի:Առավելագույն արդյունքի հասնելու համար պետք է վերցնել կակաոի փոշին և եփել տաք շոկոլադ:Կակաոն պարունակում է տեոբրոմին, որը ճնշում է հազը: Այն ավելի ակտիվ է քան կոդեինը, որը պարունակվում է հազի դեմ օշարակներում որպես պարտադիր բաղադրիչ:
Ի դեպ, Մեծ Բրիտանիայում արդեն սկսել են արտադրել Unicough նոր դեղորայքը, որը պատրաստված է տեոբրոմինի հիմքով: