Ինչպես ազատվել ատամնափառից և սպիտակեցնել ատամներնը

Ատամները դեղնավուն երանգ են ձեռք բերում բազմաթիվ պատճառներով: Դա կարող է լինել մի քանի տարի շարունակ՝ ծխելու, հաճախակի թեյ և սուրճ օգտագործելու պատճառով:


Ներկայացնում ենք բնական միջոց ատամի փառի դեմ, որը կօգնի սպիտակեցնել ատամները:
Կոկոսի յուղի օգտակար հատկությունները կօգնեն կանխել ատամնաբուժական խնդիրները և պահպանել առողջ ու սպիտակ ժպիտը:
Կերակրի սոդան նույնպես շատ արդյունավետ է ատամների սպիտակեցման և փառի վերացման համար: Այն նվազեցնում է վտանգավոր բակտերիաների քանակը, քանի որ չեզոքացնում է թթուները:

Բնական մածուկի այս բաղադրաոմսը կկանխի կարիեսի առաջացումը։

Բաղադրիչները՝

2 ճ/գ կոկոսի յուղ
2 ճ/գ կերակրի սոդա
Ձեր սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ (պարտադիր չէ)
Պատրաստումը

Խառնեք բաղադրիչները, մինչև համասեռ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել:

Օգտագործումը

Ատամի խոզանակի վրա մածուկ լցրեք և ատամները մաքրեք օրական երկու անգամ սովորական ձևով:

Բնական ճանապարհով մի քանի ձևով կարելի է սպիտակեցնել ատամները
1. Ատամները կարելի է 5 րոպեի ընթացքում մաքրել ելակի փափուկ մասերով: Դա անելուց հետո անպայման անհրաժեշտ է լվանալ ատամները, որպեսզի ելակի մնացորդներ ատամների վրա չմնան:

2. Լիմոնի միջոցով ատամները սպիտակեցնելու համար պաստա պատրաստեք լիմոնի հյութից և աղից, այն քսեք ձեր ատամներին, որից հետո բերանը ողողեք սառը ջրով:

3. Ատամները սպիտակեցնել կարելի է նաև սննդային սոդայի միջոցով. դրա համար անհրաժեշտ է մի փոքր սոդան լցնել ատամի խոզանակի վրա և դրանով մաքրել ատամները կամ էլ սոդան ավելացնել այն մածուկի մեջ, որն ամեն օր օգտագործում եք ատամները մաքրելու համար:
4. Աշախատեք մշտապես ուտել պինդ մթերքներ՝ խնձոր, բրոկոլի, գազար: Ամենաքիչը երեք անգամ օրվա ընթացքում լվացեք ատամները, հրաժարվեք ծխելուց:


5. Խնձորի քացախը խառնեք սննդային սոդայի հետ այնպես, որ ստացվի պինդ զանգված. դրանով անհրաժեշտ է լվանալ ատամները և բերանը ողողել սառը ջրով:
6. Անհրաժեշտ է նարնջի կեղևը և դափնի տերևները խառնել, դրանով մաքրել ատամները բոլոր կողմերից, ապա սառը ջրով ողողել բերանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: