թևատակերը կարող են մգանալ տարբեր խնդիրների հետևանքով՝ Ինչպես սպիտակեցնել թևատակերի մաշկը

թևատակերը կարող են մգանալ տարբեր խնդիրներ-ի հետևանքով, սակայն այս խնդրից ազատվելու գործում օգնության կհասնեն միշարք բնական միջոցները։

1. Կիտրոն։- Թևատակերի մաշկը սպիտակեցնելու գործում կարող են օգնել ցիտրուսային մրգերը։ Ընդամենը հարկավոր է կիսել կիտրոնը և քսել խնդրահարույց հատվածներին։ Կիտրոնն օգտագործելուց հետո հարկավոր չէ դեզոդորանտ օգտագործել։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ կիտրոն օգտագործելուց հետո չի կարելի արևի ճառագայթների տակ մնալ։

 

2.  Յոգուրտը վիտամիններ ու ճարպաթթուներ է պարունակում,
որոնք օգտակար են մաշկի համար։ 2 ճաշ-ի գդալ յոգուրտը քսեք մաշկի մգացած հատվածներին և թողեք 15-ից 20 րոպե։ Սրանից հետո կարող եք նաև կիտրոն քսել. այս դեպքում ազդեցությունն ավելի լավը կլինի։

3. Բրնձի ալյուր և քացախ։ 20 գրամ բրնձի ալյուրը՝ 2 ճաշ-ի գդալ, խառնեք նույնքան քացախի հետ։ Քսեք թևատակերի հատվածին։ Սպասեք 15-ից 20 րոպե, լվացեք տաք ջրով։
Այս միջոցը շատ արդյունավետ է, քանի որ քացախը թթուներ է պարունակում, որոնք սպանում են բակտերիաներին, որոնք սնվում են մեռած մաշկով։ Օգտագործեք սա շաբաթը 1-ից 2 անգամ, մինչև թևատակերը սպիտակեն։

4. Վարունգ և քրքում։ 1 վարունգի հյութը խառնեք 1 թեյ-ի գդալ քրքումի հետ։ Քսեք թևատակերին, սպասեք 30 րոպե։ Սա հարկավոր օգտագործել շաբաթվա ընթացքում 2-ից 3 անգամ։

5. Կարտոֆիլի շերտով մաշկը տրորելը:Կարող եք օրը 2-ից 3 անգամ այս գործողությունը կատարելով հասնել ցանկալի արդյունքի:

6. Կարտոֆիլ-ի հյութ։ Բամբակը թրջեք կարտոֆիլի հյութի մեջ, դրեք թևատակերին, թողեք 45ր-ից 1 ժամ։ Թևատակերը լվացեք տաք ջրով։

7.Նույնկերպ կարող եք օգտագործել նաև կիտրոնի շերտը, այնուհետև 15-իվ 20ր հետո մաշկը գոլ ջրով լվանալ:

ՈՒՇԱՏՐՈՒԹՅՈՒՆ՝

Դիմեք մաշկաբանին: Նա կտա Ձեզ մի շարք խորհուրդներ և խորհուրդ կտա, թե որ միջոցը ամենիցարդյունավետը կլինի:

Понравилась статья? Поделиться с друзьями: