Երազներ տեսնում են բոլորը, բայց քչերն են նշանակություն տալիս այդ ամենին փաստեր որոնք, չի կարելի անտեսել

Երազներ տեսնում են բոլորը, բայց քչերն են նշանակություն տալիս այդ ամենին:
Երազների միջոցով ենթագիտակցությունը մեզ հուշումներ է ուղարկում:


Կան երազներ, որոնք պետք չէ անտեսել՝

Թռչելը
Թռիչքը երազում ազատություն է խորհրդանշում: Դուք վերջապես ազատվել եք մարդկանցից կամ հանգամանքներից, որոնք ձեզ զրկում էին ազատությունից: Սակայն նման երազը կարող է ձեզ հուշել նաև այն մասին, որ կորցրել եք սեփական կյանքի վերահսկողությունը:

Ընկնելը
Դուք վախենում եք կորուստներից կամ ձեր կյանքում կան արժեքներ, որոնք չեք ցանկանում կորցնել: Վախենում եք ձեզ խոստովանել ձեր զգացմունքների մասին:

Փախուստը
Եթե երազում փորձում եք փախչել մեկից կամ ձեզ վրա հարձակվում են, ապա այս երազը խոսում է խնդիրների մասին, որոնց մասին վախենում եք խոստովանել ինքներդ ձեզ: Երազում կենդանիների առկայությունը խոսում է ձեր բնավորության այն ասպեկտների մասին, որոնցից ինքներդ եք վախենում: Նման երազները կարող են հուշել այն մասին, որ ձեզ դժվար որոշում է սպասվում ընդունել:

Մահանալը
Եթե երազում մահացել եք, ապա լավ նշան է, քանի որ այն խոսում է ձեր ներքին փոփոխությունների մասին: Եկել է ժամանակը գլոբալ փոփոխությունների համար:

Քննություն հանձնելը
Եթե երազում քննություն եք հանձնում, ապա նշանակում է, որ կենտրոնացած եք որևէ հարցի վրա: Եթե չեք կարողանում պատասխանել հարցերին, ապա շատ եք սիրում ինքնաքննադատությամբ զբաղվել: Քննության թեման կամ առարկան, որից քննություն եք հանձնում, կարող է մատնանշել ոլորտը, որին վերաբերում է երազը:

Ատամների կոտրվելը կամ ընկնելը
Նման երազները խոսում են այն մասին, որ համարձակության ու ինքնավստահության պակաս ունեք: Ատամները հեղինակության ու ուժի սիմվոլն են, իսկ կորցնել ատամները նշանակում է կորցնել այդ հատկանիշները:

Հետաքրքիր փաստեր երազների մասին

-Կյանքի ընթացքում մարդը մոտավորապես քառորդ դար է ծախսում քնելու վրա, իսկ երազների ընդհանուր տևողությունը կազմում է մոտավորապես 6 տարի։ Այնուամենայնիվ, մենք չենք հիշում այդ 6 տարիների մեծ մասը։
-Եգիպտական փարավոնների երազները սրբացվում էին, քանի որ փարավոնները համարվում էին Ռա աստծո զավակներ։


— Պլատոնը կարծում էր, որ երազները առաջանում են լյարդում։
-Կանայք ավելի շատ են տեսնում երազներ, որտեղ նրանց ատամները թափվում են կամ հեռացվում են։ Սա կարող է նշանակել, որ տվյալ մարդը մեծ վախ ունի անօգնականության նկատմամբ կամ կորուստ է ապրել իր կյանքում։
-Կեղտոտ ջրի մասին երազները ազդանշան կարող են լինել վատացող առողջական վիճակի մասին։
-Մարդկանց մեծամասնությունը երազներ տեսնում է ամեն 90 րոպեն մեկ, իսկ ամենաերկարատև երազները՝ 30-45 րոպե տևողոությամբ, լինում են առավոտյան։
-Աֆրիկյան Աշանտի ցեղում տղամարդուն դատում են, եթե նա իր էրոտիկ երազում տեսնում է հարևանի կնոջը։


-Եթե դուք երազում այլմոլորակայիններ եք տեսել, ապա դա կարող է նշանակել, որ ձեզ սպասվում են բարդություններ անձնական կյանքում, կամ էլ դուք հայտնվելու եք նոր իրավիճակից բխող բարդությունների առջև։

Понравилась статья? Поделиться с друзьями: