Հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
Հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Պաշտպանության նախարարության այս առաջարկն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։
Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։
Արցախում գտնվող խաղաղապահները դիրքերի անվտանգության ապահովման վարժանք են անցկացրել —