Apple-ը գարնանը կներկայացնի իր նորագույն ամենամատչելի սմարթֆոնը.

Ամերիկյան տեխնոլոգիական հսկայի iPhone SE սմարթֆոնները կթողարկվեն արդեն այս գարնանը և նախորդից ավելի մատչելի կլինեն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Gizmochina պորտալին:

Նորագույն «այֆոնը» կներկայացվի Apple-ի ոչ մեծ միջոցառման ժամանակ մարտին կամ ապրիլին:Այս շարքի նախորդ մոդ-ելը Կուպերտինոյում առանձին շնորհանդեսի չի արժանացել: Նորույթն ուղղակի ներկայացվել է ընկերության պաշտոնական կայքում:

iPhone SE2022 սմարթֆոնի դիզայնը կրկնօրինակելու է նախորդ մոդելին:Ակնկալվում է,որ սմարթֆոնը կզինվի ոչ մեծ չափսի 4.7 դյույմ անկյունագծով էկրանով, որը համալրված կլինի մատնահետքի ցուցիչով:

Понравилась статья? Поделиться с друзьями: