Սարգիս Կարապետյանը իր էջում գրում է՝ Ես ուզում եմ խնդրել իմ բոլոր ընկերներին,որպեսզի կարդան մինչև վերջ և անխնա տարածեն։Տարածեն նրա համար,որ մեր պետական պաշտոնյաներից շատ-շատերը կարդան և ամաչեն,իսկ միգուցե ուղղեն իրենց կողմից թույլ տված սխալները։
Նկարում պատկերված անձը,իմ հրամանատար,ոստիկանության գնդապետ` ԳՈՒՐԳԵՆ ՀԱՄԼեՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է։Իմ հրամանա-տարին ես գիտեի և գիտեմ ուժեղ կամային հատկություններով մարդու ,որը ըստ ինձ արտասվել չպիտի իմանար։
Սակայն 2018 թվականի ապրիլի23-ին’ես ականատես եղա,թե ինչպես է այդ ուժեղ և հասուն մարդը երեխայի պես հոնգուր — հոնգուր արտասվում։ Շատերը արդեն կռահեցին թե ինչու,իսկ ով չկռահեց ասեմ`արտասվում էր,որովհետև այդ չարաբաստիկ օրը հրաժարական տվեց ՀՀվարչապետ`ՍԵՐԺ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ։Դրանից օրեր անց ականատես եղա մարդկային նվիրվածու-թյան նոր պահերի։
Երբ գրեթե բոլորը քծնում էին նոր իշխանւթյանը և շատ արագ կերպով իրենց աշխատասենյակներից դւրս էին հանում դեռ ոստիկանապետ`ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ և ՍԵՐԺ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ նկարները ,ԳՈՒՐԳԵՆ ՀԱՄԼԵՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ չթույլատրեց անգամ պոկել դրսի պատին ամրացված `ՍԵՐԺ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ նկարը,որի պատճառով շատ խոսակցություններ եղան։
Իսկ 2018 թվականի հւնիսի 21-ին իր դիմումի համաձայն ազատվելով ծառայությունից,իր հրաժեշտի խոսքը անձնակազմին շարային հրապարակում հետևյալն էր,իմ գերագույն գլխավոր հրամանատարը եղել է,կա և կմնա` ՍԵՐԺ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Դրանից քիչ անց`նա ,ինձ կանչեց իր աշխատասենյակ ,որտեղ ես տեսա պատին ամրացված`ՍԵՐԺ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ և ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ նկարները։Նա հանձնարարեց ինձ վերցնել և խնամքով պահել այդ նկարները։
Նույն օրը դիմում գրեցինք` ես,Արմեն Մհերյանը,Գոռ Առաքելյանը,Գոռ Մնացականյանը և մի խումբ այլ ոստիկանության աշխատակիցներ։Չնայած այն հանգամանքին,որ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՍ դեմ էր։
Եվ մինչ — օրս ԳՈՒՐԳԵՆ ՀԱՄԼԵՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ կրկնում է ,որ ՍԵՐԺ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ եղել է,կա և կմնա իր ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ,որ ՀՀ 2-րդ նախագհ ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ հերոս է, որ,որ, որ… Մի խոսքով տարածեք մի գուցե ոմանք հասկանան եվ ուղղեն իրենց սխալները։